ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 9-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:32-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:32-ից, բարձրագույն ճշմարտությունների, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, հոգ տանել ունեցվածքի, փաստաթղթերի ձևակերպման մասին, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ է օրգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Լավ է նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ, դրանք տեսնելը, գտնելը, ստանալն ու նվիրելը: Օրվա բարի նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3