Փետրվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 828 | 21:00 | |
Փետրվարի 24-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 15:22-ից՝ Առյուծի: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:49-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուր պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 13:49-ից, կարևոր օր է: Ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու ժամանակն է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է և կապված է գրագիտության, ընթերցանության, սովորելու հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք նաև գարեջուր խմել: |
|