Փետրվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 998 | 21:00 | |
Փետրվարի 22-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 06:52-ից՝ Խեցգետնի: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:49-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր զգույշ է պետք լինել աշխատելիս: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 11:49-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց շատ չթուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Աշխատեք կոշտ սնունդ քիչ օգտագործել, հեղուկներ շատ խմել: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Լավ է ազատվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, ինքնահրկիզումները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, շագանակագույնին, դեղինին: Վատը կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|