Պետական պաշտոնյայի կարմա
Կան մարդիկ, որոնց կտրականապես հակացուցված է պետական պաշտոնյա լինել կամ էլ խուսափել օգնություն ցույց տալուց: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են թվարկված ժամանակամիջոցներից մեկում.
1926 թ. հունիսի 9-ից - 1927 թ. մարտի 4-ը,
1935 թ. ապրիլի 14-ից - 1936 թ. հունվարի 8-ը,
1944 թ. փետրվարի 17-ից - 1944 թ. նոյեմբերի 13-ը,
1952 թ. դեկտեմբերի 24-ից - 1953 թ. սեպտեմբերի 18-ը,
1961 թ. հոկտեմբերի 29-ից - 1962 թ. հուլիսի 15-ը,
1970 թ. սեպտեմբերի 3-ից - 1971 թ. մայիսի 30-ը,
1979 թ. հուլիսի 10-ից - 1980 թ. ապրիլի 5-ը,
1988 թ. մայիսի 15-ից - 1989 թ. փետրվարի 8-ը,
1997 թ. մարտի 20-ից - 1997 թ. դեկտեմբերի 14-ը:
Այս մարդկանց հակացուցված բնավորության այնպիսի վատ գծեր դրսևորել, ինչպիսիք են կարիերամոլությունը, քծնանքը, բռնապետությունը, հիվանդների ու թույլերի նկատմամբ անտարբերությունը:
Այս կարմայի ստորին դրսևորում ունեցող մարդիկ ընկեր են ընտրում իրենցից ցածր զարգացվածության և կրթվածության մակարդակով: Նրանք հեշտությամբ և հոժարակամորեն խաղում են բյուրոկրատական ամենավատ կանոններով, զանց են առնում իրենց պարտականությունները և այս կերպ խախտում շրջապատող հասարակության ամբողջականությունը: Խոնարհվելով իրենցից ուժեղների առաջ և միաժամանակ լկտիաբար խաբելով նրանց՝ նման մարդը հեշտությամբ դառնում է «երկու տիրոջ ծառա», և սկսում է երկուսին էլ խաբել:
Միջին մակարդակով դրսևորված կարմայով մարդկանց ղեկավարությունը սկսում է «թունավորել», իսկ շրջապատողները նրա վրա են բարդում ստորացուցիչ աշխատանքներ: Նա միշտ հետին պլանում է գտնվում: Որպես պատիժ նրանք վատառողջ են լինում, հիվանդությունները հեշտությամբ խորանում են բժշիկների հիմար սխալների պատճառով: Այս մարդիկ պետք է խուսափեն սեփական առողջության վերաբերյալ կասկածամտությունից: Չի կարելի անօգնական թողնել հիվանդներին ու կարիքավորներին:
Ստորաքարշության, կարիերամոլության և քծնողության գիտակցման և արմատախիլ անելու ուղղությամբ տարված մեծ հոգևոր աշխատանքի արդյունքում նրանք իրենց մեջ արմատավորում են բոլոր տեսակի բյուրոկրատներին ճիշտ ժամանակին ճանաչելու կարողություն: