Ում հետ են թշնամություն անում աստղակերպի նշանները
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4148 | 20:00 | |
Խոյ Խոյերին նյարդայնացնում են զգացմունքներով առաջնորդվող դանդաղկոտ մարդիկ: Ուստի դժվար թե մեծ համակրանք ծնվի Խոյերի ու Ձկների միջև: Նրանք կարող են հանգիստ ապրել, եթե չեն լսում ու չեն տեսնում իրար: Ցուլ Ինչ-որ մեկին ատելու համար Ցուլին հիմնավոր պատճառ է պետք, օրինակ՝ լիակատար անտարբերությունը: Ցուլերը չեն կարողանում «մարսել», երբ իրենց արհամարհում են: Իսկ այդպես սիրում են անել Խոյերն ու Երկվորյակները, ինչին էլ Ցուլը շատ սուր է արձագանքում: Երկվորյակ Երկվորյակները չեն սիրում դիմել ատելությանը, նրանք պարզապես չեն շփվում այն մարդկանց հետ, որոնց հետ հետաքրքիր չէ: Երկվորյակները աշխարհի ամենաձանձրալի մարդիկ համարում են Այծեղջյուրներին, այս զգույշ և փորձարկումներից վախեցող նշանին: Այս երկու նշանների միջև համարյա ոչ մի ընդհանուր բան չկա: Խեցգետին Խեցգետինները կարծես թե ոչ մի հիմք չունեն ատելու այլ նշանների ներկայացուցիչներին, բայց նրանց դուր չեն գալիս ինքնասիրահարված մարդիկ: Եվ որպես կանոն՝ նրանք այդ տիպին դասում են Կարիճներին ու Առյուծներին: Երբեմն նաև Կշեռքներին: Այս նշանների հետ Խեցգետինը կարող է թշնամություն անել, նրանց հանդեպ մոլեկուլյար մակարդակում անհանդուրժողականություն զգալ: Առյուծ Առյուծները հաճախ թշնամություն են անում նրանց հետ, ովքեր իրենցից վեր են բարձրանում, քանի որ իրենք իրենցից վեր ոչ մեկին չեն ընդունում: Ամենայն հավանականությամբ Առյուծին թշնամի կդառնա մեկը, ով կհաղթի նրան, նույնիսկ եթե դա անի ազնիվ պայքարում: Իսկ Առյուծին երկնքից այդպես ներքև իջեցնել կարող են Կարիճներն ու Այծեղջյուրները, այնպես որ՝ նրանց հանդեպ հակակրանքը երաշխավորված է: Կույս Կարևոր չէ, թե ինչ նշանի ներկայացուցիչ կլինի, Կույսը վատ կվերաբերվի այն մարդուն, որը էգոիստ է, դուրսպրծուկ, երկերեսանի, սիրում է ձևացնել ու ասելիքը բաց տեքստով ու մինչև վերջ չի ասում: Ընդհանուր լեզու գտնելու հարցում Կույսը դժվարություններ է ունենում Կշեռքների, Աղեղնավորների և Ձկների հետ: Կշեռք Այս նշանը բոլորին լավ է վերաբերվում, բայց տանել չի կարողանում նրանց, ովքեր թարս են նայում իր թեթև բնավորությանն ու անպատասխանատվությանը: Իսկ Կշեռքի այդպիսի որակներին թարս նայել կարող են Կույսերն ու Խեցգետինները: Կարիճ Կարիճը չի կարող ընդհանուր լեզու գտնել Աղեղնավորի հետ: Կարիճի սեփականատիրական հակումներով էությունը լավագույն ձևով չի արտահայտվում Աղեղնավորների հետ ընկերական և անձնական հարաբերություններում: Ի վերջո, այս նշանները իրենց տարբերությունների պատճառով կսկսեն թշնամություն անել: Աղեղնավոր Կարիճներին բնորոշ են մեծամտությունը և որոշ տարօրինակություններ, որոնք նյարդայնացնում են Աղեղնավորներին: Աղեղնավորները նաև չեն կարողանում ընկալել Ձկների էներգիան: Բոլոր նշաններն էլ եսասիրական գծեր ունեն, բայց Ձկների էգոիզմը պարզապես հունից հանում է Աղեղնավորին: Այծեղջյուր Այծեղջյուրներին տրված չէ հասկանալ Երկվորյակներին: Նրանք իրենց պատին դեմ առած են զգում՝ դիտելով կյանքի հանդեպ Երկվորյակների թեթև վերաբերմունքը: Կյանքի փիլիսոփայության հանդեպ խիստ տարբեր հայացքների պատճառով այս երկուսը հազիվ թե կարողանան իրար հետ գոյատևել ու ամենայն հավանականությամբ մշտական կոնֆլիկտների մեջ կլինեն: Ջրհոս Ջրհոսները շատերի հետ շփումներում են դժվարություններ ունենում, բայց դա ի ցույց չեն դնում, և թշնամիներ էլ չեն հասունացնում: Իրենց հետ պատահող բոլոր աղետների համար նրանք իրենք իրենց են մեղադրում և իրենք էլ լուծում են բոլոր խնդիրները: Ցանկացած նշանի ներկայացուցիչ, որ սիրում է անիմաստ թշնամություն անել, Ջրհոսի հետ անցնելու ճամփա չունի: Ձկներ Տեղում նստել չկարողացող և աշխարհաճանաչողության ձգտող Ջհոսները հասկանալի չեն Ձկների համար, այդ իսկ պատճառով նրանց համար դժվար է շփվել Ջրհոսների հետ: Մի կողմում վճռական ու զիջումների չգնացող Ջրհոսն է, մյուս կողմում՝ Ձկները, որը որոշում ընդունելիս լավ ծանրութեթև պիտի անի: Ինչպե՞ս կարող են այս երկու հակադրությունները գոյատևել: Բացի այդ, Ձկները առաջին տեղում դնում են զգացմունքները, այդ իսկ պատճառով չեն բացառվում կոնֆլիկտները Խոյի և Կույսի հետ: |
|