Օգոստոսի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4728 | 19:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օգոստոսի սկզբին շատ պիտի աշխատեք: Այդ հատվածում ամեն ինչ հեշտությամբ չի տրվի և ցանկացած նպատակի արագ հասնել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ լրիվ հակառակը կլինի՝ ջանքեր շատ պիտի գործադրեք, իսկ արդյունքը բավական համեստ կլինի: Դրա պատճառով շատ վշտանալ պետք չէ, քանի որ շատ շուտով դրական փոփոխություններ կսկսվեն: Մինչև օգոստոսի 10-ը ցանկալի է կարևոր որոշումներ չընդունեք, կամ գոնե չշտապեք կյանքի կոչել մտածածը: Մի փոքր սպասեք: Ամսվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի կարևոր նախաձեռնությունների համար և ընդհանրապես ձեր կյանքը ավելի լավը դարձնելու համար: Ինչքան սեպտեմբերը մոտենա, այնքան ավելի համառ, նպատակասլաց ու առույգ կդառնաք: Օգոստոսի վերջին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Հնարավոր կդառնա այն, ինչը նախկինում համարյա անհավանական էր թվում: Շրջապատողները կհավատան ձեզ, հաճույքով կաջակցեն ձեր ցանկացած գաղափարի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օգոստոսը փորձություններով կսկսվի: Ամսվա առաջին կեսին հավանական են լարված պահեր: Դժվարություններն անսպասելի կծագեն, և դրանք կստիպեն հուզվել նույնիսկ ամենահանգիստ Ցուլերին: Տարօրինակ զուգադիպությունների, ուրիշների հիմար սխալների պատճառով ստիպված եք լինելու անորոշ ժամանակով հետաձգել ձեզ համար կարևոր հարցի լուծումը: Մի հուսահատվեք: Դրական փոփոխությունները սարերի հետևում չեն, և դա լրիվ ակնհայտ կդառնա օգոստոսի 10-11-ին: Չի կարելի ասել, որ այդ ժամանակ հաջողությունն ինքն է ձեր ձեռքն ընկնելու, բայց դուք կհասկանաք՝ ինչպես հասնել դրված նպատակին, կսկսեք կոնկրետ ծրագրեր կառուցել և ընտրված ուղղությամբ առաջին քայլերն անել: Օր օրի համախոհներ գտնելը կհեշտանա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ ազդեցիկ անձանցից, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Ձեր մասնագիտական հաջողությունները համընդհանուր ուշադրություն կգրավեն, հայտնի կդառնաք ձեր շրջանակներում: Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, մասնավորապես՝ ընկերության ու սիրո համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մեկին, որն իսկապես հոգեհարազատ կլինի ձեզ, որի մասին կկարողանաք առանց չափազանցության ասել, որ ձեր երկրորդ կեսն է: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օգոստոսի սկզբին չվիճելը դժվար կլինի: Դուք հակված կլինեք տաքանալ, սուր արձագանքել դատարկ բաներին, շատ բան սրտին մոտ կընդունեք: Աշխատեք պահպանել կառուցողական տրամադրվածությունը, ավելի շատ մտածել ոչ թե ձեր դժբախտությունների համար մեղավորներ փնտրելու, այլ նրա մասին, թե ինչ կարող եք փոխել: Լավագույն ժամանակը չի լինի համագործակցություն սկսելու համար, քանի որ ձեզ համար դժվար կլինի հուսալի և ձեզ աջակցող մարդկանց ընտրելը: Շատ Երկվորյակներ կվստահեն առաջին տպավորությանը, ինչի պատճառով գործնական և անձնական հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Եթե ամսվա առաջին կեսին կարևոր կլինեն իմաստնությունը, կյանքին փիլիսոփայական մոտեցումն ու ինքնատիրապետումը, ապա երկրորդին կգա նախաձեռնող լինելու, հնարամտության և ամեն ինչում հաջողակ լինելու ժամանակը: Կգա գործելու պահը, և ձեզ մի քանի րոպեն էլ բավարար կլինի՝ հասկանալու, թե կոնկրետ ինչպես: Ամսվա վերջը աշխատանքի մեջ առաջընթաց ու մասնագիտական աճ է խոստանում: Դա պիտանի ծանոթություների ու առաջարկների ժամանակ կլինի, որոնք կարող եք առանց երկար մտածելու ընդունել: Անձնական հարաբերությունները կարող են երկրորդ պլան անցնել, բայց այստեղ էլ հավանական են հաճելի պահեր: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամենաբարդը ամսվա սկզբին չմտածված արարքներից խուսափելը կլինի: Այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք: Ինտուիցիան կհուշի, որ դրանց համար ամենանպաստավոր պահը չէ, բայց ոչ բոլոր Խեցգետինները կլսեն նրա ձայնին: Արժե սպասել: Եթե ժամանակից շուտ սկսեք գործել, ապա ոչ միայն ուժերը զուր կվատնեք, այլև խնդիրներ կստեղծեք ձեր ու ձեր մտերիմների համար: Հաճելի կլինի, որ խոսքը երկար ու ձիգ շաբաթների մասին չի լինի: Արդեն օգոստոսի 8-ից կամ 9-ից կզգաք, որ ժամանակն է, և չեք սխալվի: Ամսվա միջնամասը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածում շատ սուր անկյուններ հարթելու կարիք էլ չի լինի, կոնֆլիկտներն իրենք կկարգավորվեն, վեճերը կմնան անցյալում, հին ու նոր ծանոթների հետ շփումներն էլ մեծ հաճույք կպատճառեն: Կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ երկար տարիներ է՝ վիճել էիք: Օգոստոսի վերջը աշխատանքի համար հաջող շրջան կլինի: Կարևոր չէ՝ նոր բան եք ստանձնելու, թե նախապատվությունը տալու եք առօրյա գործերին. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Այս օրերը բարենպաստ կլինեն նաև ֆինանսների տեսանկյունից: Եկամուտները մեծացնելու, ավելի վաղ աշխատած գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կունենաք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օգոստոսը կսկսվի հոգսերից, փորձություններից ու կյանքի դասերից: Չի կարելի ասել, որ շատ բարդ է լինելու, բայց փոքրիկ թյուրիմացությունների, տհաճությունների, լարված պահերի քանակը միջինից բարձր կլինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Վատ մի զգացեք դիմել նրանց. համախոհների աջակցությունը հիմա տեղին կլինի: Օգոստոսի առաջին կեսը շատ Առյուծների հնարավորություն կտա փորձ ձեռք բերել, որը դեռ շատ է պետք գալու: Աշխատեք տեղի ունեցող ամեն ինչ վերլուծել: Երբեմն օգտակար կլինի եզրահանգումները գրի առնելը. ավելի ուշ դրանք կօգնեն խուսափել հակասական արարքներից: Ամսվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի: Առաջին հերթին՝ լրիվ նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, այնպիսիք, որոնց մասին նույնիսկ չեք էլ երազել: Աշխատեք արագ գործել, քանի որ իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և անհրաժեշտ քայլերն անելու ունակությունից կախված կլինի արդյունքը: Երկրորդ՝ ձեզ շատ հաճելի հանդիպումներ են սպասվում: Ե՛վ նոր ծանոթություններ կլինեն, և՛ հնարավորություն շփվելու այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Երրորդ՝ հաճելի անակնկալներ, ոգեշնչող իրադարձություններ և ուրախության առիթներ շատ կլինեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օգոստոսը շատ հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին կյանքի շատ ոլորտներում կայունություն և որոշակիություն կհայտնվի, որոնց կարիքը շատ ունեիք: Պարզ կդառնա՝ ինչ և ինչպես անել, դեպի ուր շարժվել, ինչ ստանձնել հիմա, իսկ ինչը՝ հետաձգել: Այո, գործեր շատ կլինեն, բայց դուք չեք բողոքի: Հակառակը՝ կուրախացնի ինչ-որ հետաքրքիր ու օգտակար բանով զբաղվելու, մտերիմներին աջակցելու, երբեմն էլ աշխարհը դեպի լավը փոխելու հնարավորությունը: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Եկամուտները նշանակալիորեն կաճեն, չեն բացառվում շահավետ գործարքները, որոնք թույլ կտան մոտ ժամանակներս չանհանգստանալ գումարի մասին: Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, բայց էլի լավ կանցնի: Հարմար ժամանակ կլինի անհասկանալի բաներից գլուխ հանելու, դիտելու, վերլուծելու, եզրակացություններ անելու համար: Հետաքրքիր գաղափարներ ու մտքեր կհայտնվեն, որոնցից կյանքում փոփոխություններ կսկսվեն: Եվ ոչ միայն՝ ձեր կյանքում: Նկատելիորեն կփոխվեն նախկինում լարված հարաբերությունները: Դուք շրջապատողներին ավելի լավ կհասկանաք, իսկ նրանք էլ՝ ձեզ: Վեճերի համար առիթները կքչանան, իսկ ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունները հաճախակի կդառնան: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օգոստոսը շատ լավ ժամանակ կլինի ինչ-որ բան սովորելու համար: Պարտադիր չէ գրասեղանի առաջ նստեք կամ առաջին պատահած դասընթացներին հաճախեք: Կարող եք պարզապես ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին, յուրացնել ուրիշի փորձը, շփվել մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն կիսվել կարևոր տեղեկատվությամբ, ինչ-որ բան հուշել: Հիմա սովորած շատ բան մոտ ամիսներին, իսկ հնարավոր է նաև՝ տարիներին պետք գա: Գործեր սովորականից շատ կլինեն: Հաճախ դա կապված կլինի մասնագիտական աճի հետ: Մի վշտացեք, եթե նոր պարտականություններ հայտնվեն, իսկ եկամուտները չաճեն. դա ժամանակի հարց է: Շատ շուտով պարզ կդառնա, որ իզուր չեք աշխատել: Կուրախացնի այն, որ կարելի է ծրագրեր կառուցել և կյանքի կոչել դրանք՝ առանց վախենալու, որ ինչ-որ անսպասելի իրադարձություն կխառնի ձեր խաղաքարտերը: Հաճախ իրադարձությունները կզարգանան հենց այնպես, ինչպես սպասում էիք, և ինքներդ ձեզ դեռ շատ կգովեք դրսևորած շրջահայացության համար: Օգոստոսը հարմար կլինի կապերն ամրապնդելու համար: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք օգոստոսն առավելագույնս արդյունավետ սկսել: Ամսվա առաջին շաբաթվա ընթացքում ձեզ մոտ բացառապես ամեն ինչ կստացվի: Կարող եք նույնիսկ շատ բարդ գործեր ստանձնել. դուք դրանցում ավելի արագ հաջողության կհասնեք, քան սպասում էիք: Հեշտությամբ հուսալի համախոհներ կգտնեք, կընկերանաք նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես պահեք ձեզ նոր ծանոթների հետ, ինչ արժե ասել կամ անել անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար: Ավելի ուշ պիտի վերադառնաք այն գործերին, որոնք ավարտված էիք համարում: Կպարզվի, որ վերամշակումների կարիք կա, անսպասելի սխալներ կհայտնաբերվեն, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, բայց դա էներգիա կխլի: Ամենայն հավանականությամբ, ամսվա վերջին հանգստի կարիք կունենաք: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա: Օգոստոսի վերջին օրերը ոչ միանշանակ կլինեն: Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց դուք անհանգստության, նյարդայնության ու տագնապի պատճառներ կգտնեք: Հետևեք ձեր տրամադրությանը, մի տրվեք բացասական հույզերին: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կկարողանան ոգեշնչել և ուրախացնել ձեզ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ լավ կլինի: Ժամանակ առ ժամանակ հեշտ չի լինելու, բայց այնպիսի դժվարություններ չեն ծագի, որոնք կստիպեին ձեզ հուսահատվել կամ հրաժարվել մտածածից: Կարևորը, որ պիտի իմանաք այն է, որ օգոստոսը գործելու ժամանակ է: Ստանձնեք այն, ինչ հետաձգել էիք, աշխատեք արագ կյանքի կոչել նոր գաղափարները, հնարավորինս արագ ծրագրերը քննարկելուց անցնեք դրանց իրագործմանը: Կողքից կարող է թվալ, որ դուք խաղալով եք հասնում նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չէ: Դա ճշմարտությունից շատ հեռու չի լինի: Բայց բանը ոչ միայն հաջողակ լինելու, աստղերի աջակցության, այլև իմպրովիզներ անելու, իրավիճակն արագ ուսումնասիրելու և ճիշտ որոշում ընդունելու ձեր ունակության մեջ կլինի: Երբեմն ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի, բայց դա ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին: Օգոստոսը հրաշալի կլինի ընկերների հետ շփվելու համար՝ հին ու նոր ծանոթների, նրանց հետ, ովքեր հեռու են ապրում և նրանց, ում հետ ամեն օր տեսնվում եք: Կարող եք հանդիպել, զանգել, նամակներ գրել. այդ ամենը ձեզ համար ոգեշնչվածության և ուրախության աղբյուր կդառնա: Ռոմանտիկ հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ սակայն նկատի ունեցեք, որ կարևոր է ոչ այնքան նախաձեռնող լինելը, որքան ուրիշի նախաձեռնությանը ընդառաջ գնալը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օգոստոսը շատ տեսանկյուններից հրաշալի կլինի, և դա ձեր արժանիքը կլինի: Դուք կձգտեք կատարելության, նույնիսկ այնտեղ, որտեղ խոսք գնա մանրուքների ու դատարկ բաների մասին, կաշխատեք լավագույն արդյունքի հասնել: Դրա հետ միասին դուք անհնարինը չեք պահանջի ուրիշներից: Շրջապատողները ձեզանից շնորհակալ կլինեն, որ աչք եք փակում իրենց փոքրիկ թուլությունների վրա, ամեն մի սխալը պրոբլեմ չեք դարձնում: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ավելի հասարակ, ներդաշնակ ու հասկանալի կդառնան: Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր ապրումներով. ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ բարդ ու կարևոր գործի վրա, որը վաղուց ուշադրություն է պահանջում: Անսպասելիորեն կպարզվի, որ անհրաժեշտ արդյունքին հասնելն այնքան էլ բարդ չէ, պետք է միայն հետևողական գործեք ու չշտապեք: Շատ Այծեղջյուրների օգտակար կլինի ամռան սկզբին ձեռք բերած փորձը: Չնայած օգոստոսը հագեցած կլինի, դուք նաև հանգստանալու, հին նախասիրությանը վերադառնալու կամ ուղևորության մեկնելու հնարավորություն կունենաք, որի մասին վաղուց էիք երազում: Էներգիայով լցվեք, քանի որ աշնանը ձեզ մեծ գործեր են սպասվում: Ի դեպ, օգտակար կլինի առողջության մասին հոգ տանելն ու պրոֆլակտիկ միջոցառումներ անցկացնելը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք շատ չվշտանալ, եթե ամսվա սկզբին ինչ-որ բան այնպես չընթանա: Հետո իրավիճակը լավանալու է, եթե ինքներդ սխալներ չանեք և ձեր ու մյուսների համար խնդիրներ չստեղծեք: Հնարավոր են տարաձայնություններ տանն ու աշխատավայրում: Դրանց առավելագույնս հանգիստ վերաբերվեք: Հենց ձեզանից կախված կլինի՝ արդյոք կհաջողվի փոխհամաձայնության հասնել, և արդյոք փոքրիկ վեճը լարված կոնֆլիկտի չի վերաճի: Ֆինանսական հարցերի լուծումը, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում, կհետաձգվի: Դա կվշտացնի, բայց դեռ ոչինչ նախաձեռնել չի կարելի: Պարզապես փորձեք մեծ գումար չծախսել դատարկ բաների վրա և ընդհանրապես գումարի հարցում թեթևամիտ չլինել: Ամսվա երկրորդ կեսը դրական փոփոխությունների ժամանակ կլինի: Դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Հետաքրքիր է, որ ձեզ կհաջողվի հասնել շատ նպատակների՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Բավական կլինի միայն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք, ասեք հենց այն բառերը, որոնք ձեզանից ուզում են լսել շրջապատողները կամ վարվեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օգոստոսի սկզբին հատկապես կարևոր կլինի էներգիան խաղաղ հունի մեջ դնելու ունակությունը: Հույզերը շատ ու հաճախ հակասական կլինեն, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի ձեզ ու մյուսներին չտանջելը, ինչ-որ օգտակար, հաճելի ու կառուցողական բանի վրա կենտրոնանալը: Հետ կանգնեք կործանող գործողություններից, նույնիսկ եթե թվում է, թե առանց դրա նոր բան ստեղծելը դժվար կլինի: Իրավիճակը քիչ-քիչ կկայունանա, և օգոստոսի 10-ից ավելի հասկանալի ու կանխատեսելի կդառնա, իսկ դուք էլ որոշակիություն կմտցնեք մոտ ապագայի ծրագրերում ու կորոշեք՝ ինչպես կյանքի կոչել դրանք: Մոտավորապես հենց նույն ժամանակ էլ աջակցություն կստանաք, ընդ որում՝ հաճախ մարդկանցից, որոնց նախկինում համախոհ չէիք համարում: Հնարավոր է ընկերական կամ գործնական հարաբերությունների, ինչպես նաև անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ: Ամսվա երկրորդ կեսը նվիրված կլինի օգտակար գործերին: Խոսքն ամեն անգամ հերոսական արարքների, մեծ ձեռքբերումների մասին չի լինի: Հաճախ դուք զբաղված կլինեք պրակտիկ խնդիրների, միապաղաղ հարցերի լուծմամբ: Բայց հենց ձեր գործողությունների շնորհիվ շատ մարդկանց կյանքն ավելի հեշտ ու հաճելի կդառնա: |
|