ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 997 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 5-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 05:27-ից՝ Ձկների:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:43-ը, ամենամաքուր օրերից մեկն է: Չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք, հանգստություն պահպանեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիա ու նախանձ ցուցաբերելը: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 21:43-ից, ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցածրագույն մակարդակում՝ հարբեցողություն ու կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույքով պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ուրախ ու թեթև օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է բողոքարկումների, դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն կտրվածքները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ ու մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտելիքներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 997 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5