Օգոստոսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1191 | 21:00 | |
Օգոստոսի 3-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:05-ը, կարևոր օր է: Սա ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ սկսելու օր է: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 21:05-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը տալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն ու կարգուկանոն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելու կոտրվելը, սարքերի փչանալը: Վատ նշան կլինի նաև ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի-թթու, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան: |
|