Օգոստոսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 941 | 21:00 | |
Օգոստոսի 29-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:34-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 18:34-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում նոր բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Խուսափեք անծանոթ գործունեությամբ զբաղվելուց: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել ձանձրույթին, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված, խամրած գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32- տղամարդկանց համար և 71- կանանց համար: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|