Օգոստոսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 940 | 21:00 | |
Օգոստոսի 26-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:26-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:26-ից, կերպափոխության, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Կարող եք ազատվել հին ու անպիտան դարձած բաներից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշաններ կլինեն դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, հրդեհները, այրվածքները, ծուխը, մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք դեղին ու շագանակագույն գույներին: Խուսափեք կապույտից: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդիկ տեսնեք դրանցում: Այսօր լավ է ուրախ և առույգ արթնանաք: |
|