Օգոստոսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 878 | 21:00 | |
Օգոստոսի 23-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:44-ը, մարմնային գայթակղությունների օր է: Անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Չի կարելի խնձոր ուտել, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, հատիկավորներին: Հորմոնալ դաշտը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 20:44-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք: Չի կարելի թռչուններ սպանել: Անբարենպաստ է չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է, իսկ 00:34-ից՝ Կույսի: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, կարող եք նրանով արյան ու մաշկի մաքրում անցկացնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, սևն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Երազները չեն մեկնվում: |
|