ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 948 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 18-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 08:57-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:16-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 18:16-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Խորհուրդ չի տրվում զբաղվել անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, ներքին լրջության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 948 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0