ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 778 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 16-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:09-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Եթե այսօր տանից դուք գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 01:09-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիայով զբաղվելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է հայելու մեջ երկար նայելը, բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չար ոչնչանում է: Հումորի զգացումն այսօր կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը, իսկ մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 778 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5