Օգոստոսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 755 | 21:00 | |
Օգոստոսի 16-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 06:11-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:30-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա բոլոր մակարդակներում աշխատելու ժամանակն է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվացք անելը, ալկոհոլ օգտագործելը: Կարելի է սոված մնալ, մաքրել աղիներն ու ստամոքսը: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 15:30-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլն էլ լավ կշռադատել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը և ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, եթե ձեզ կանչեն ձեր անունով և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր, գումար գտնելը, իսկ մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|