ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 961 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 13-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:58-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք անցկացնել ճանապարհին, խոտաբույսեր հավաքել, չորացնել ու թուրմեր պատրաստել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին, կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:58-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, ծիսակարգին: Ունեցվածքի մասին հոգ տանելու, դրամական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինեն օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ տալը: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ, դրանք ստանալը, գտնելը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 961 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0