Օգոստոսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1050 | 21:00 | |
Օգոստոսի 12-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:31-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:31-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք անցկացնել ճանապարհին, խոտաբույսեր հավաքել, չորացնել ու թուրմեր պատրաստել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին, կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարեգործության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը, երեխաների, ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության ու ներդաշնակության զգացումը: Վատ նշաններ կլինեն վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|