ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 867 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 11-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:58-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, զբաղվել սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով: Սովորեցրեք մյուսներին, փոխանցեք ձեր փորձը կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 22:58-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել: Այսօր մարդու մեծ արթնանում է արկածախնդրության ու վեճերի հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա բարդ օր է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, կտրվածքները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղը կլինեն: Երազներ լավ է չտեսնել: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 867 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4