ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1114 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 11-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 23:07-ից՝ Կշեռքի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:06-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Օրը հարմար է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:06-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Բարդ օր է: Անհրաժեշտ է ուշադիր լինել աշխարհին և ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում զոհ գնալ պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1114 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0