Օգոստոսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | 21:00 | |
Օգոստոսի 10-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 04:27-ից՝ Ցուլի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:43-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է մարտարվեստով զբաղվելու, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Օրն արժե ակտիվ անցկացնել: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք կատարելն ու բոլոր ուժերը դրա վրա ծախսելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:43-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, զբաղվել սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով: Սովորեցրեք մյուսներին, փոխանցեք ձեր փորձը կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սիրո, հնազանդության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործի մեջ լինել՝ աշխատել այգում, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, նաև, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պիտի լավ բուրի և թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: |
|