Օձի բնութագիրը
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 5841 | 15:00 | |
Արևելյան կամ չինական հորոսկոպ Չնայած համընդհանուր բացասական վերաբերմունքին, Օձը վաղնջական ժամանակներից երկրային գիտելիքների ու իմաստնության խորհրդանիշն է համարվել: Օձն իմաստուն է, ունակ է բժշկել մարդկանց, բայց դրա հետ մեկտեղ նաև նենգ է: Նա համոզելու ունակություն ունի, կարող է գայթակղել ու ստիպել անցնել դեպի չարը տանող սահմանը: Կենդանու սիմվոլիկ նշանակությունը Չինական հորսկոպում Օձը Ին կենդանի է համարվում, սակայն խորհրդանշում է տղամարդկային սկիզբը: Այս կենդանին կապված է տղամարդկային ուժի, մեդիտացիայի, ինքնահայեցման հետ. ժամանակը նրա ենթակայության տակ է: Դիցաբանությունը Բազմաթիվ միֆեր ու լեգենդներ կան՝ կապված Օձի իմաստնության հետ: Դրանցից մեկը պատմում է Բուդդայի մասին, որը 5 շաբաթ մեդիտացիա է անում իմաստնության ծառի տակ: Լեգենդը պատմում է, որ փորձությունների վերջին օրը նա միանգամից 5 տարրերի ազդեցությանն է ենթարկվում՝ անձրև, քամի, ցուրտ, կայծակ ու խավար: Եվ այդ ժամանակ օձերի արքա Մուկալինդան լքում է իր բնակավայրն ու իր մարմնով յոթ անգամ օղակում Բուդդայի մարմինը՝ պաշտպանելով նրան բնության տարերքներից: Հենց այդ ժամանակ էլ, օձի պաշտպանության ներքո Բուդդան մտքի պայծառացում է ունենում ու դառնում լուսավորյալ: Այսպիսով՝ Օձը կարող է գիտելիքներ արթնացնել և բերել հոգու լիակատար ազատության: Օձի տարի Վիշապի տարվա փոթորիկներից հետո Օձը ձեզ կհրավիրի խորհել տեղի ունեցածի շուրջ: Սա լավ տարի է ինքնահայեցման ու մեդիտացիայի համար: Ռետրոսպեկտիվ մտածողության շնորհիվ լույս աշխարհ կգան ճնշված հույզերը, անձնավորության դեռ ի հայտ չեկած հատկանիշները, ինչպես նաև խնդիրներ, որոնց մեջ որոշակիություն է պետք մտցնել: Չնայած նրան, որ Օձի տարում հանգստություն կիշխի, իսկ հասարակությունն էլ քնի մեջ ընկղմված կթվա, զգոնությունը կորցնել պետք չէ: Պետք չէ մոռանալ Օձի նենգության մասին, որը հարմար պահի է սպասում իր թույնը դուրս թափելու համար: Պետք է նաև նկատի առնել, որ փոփոխությունների ու կատակլիզմների շրջանից հետո պետք է առավել էգոիստ լինել մնացածը փրկելու համար: Հանգստություն ու զգուշություն ցուցաբերող Օձը միանգամից արագաշարժ կենդանու է վերածվում, որում նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Բացի այդ, երկրային գանձերով գրավված Օձն ամեն ինչ կանի դրանց տեր դառնալու համար: Նա վստահում է իր զգայարաններին, մշտապես սերտ կապի մեջ է հողի հետ, որի վրայով սողում է, և այդ ամենն օգնում է նրան ի վերջո հասնել նպատակներին: Կենդանու ընդհանուր բնութագիրը Օձի նշանը այս տարվա ծնվածներին սուր զգայարաններով ու ընկալունակությամբ է օժտում, որն էլ նրան օգնում է ցանկացած իրավիճակում ջրից չոր դուրս գալ: Սակայն Օձը ոչ միայն մեծ զգայունակությամբ է օժտված, այլև կշռադատող է, զուսպ, խոր էություն ունի, հակված է միստիկայի: Օձերից շատերը սնապաշտ են: Իրադարձություններին հանգիստ ու գաղտնի հետևելու շնորհիվ Օձը կարող է դրանցից շահ քաղել իր համար: Օձը իդեալականորեն տիրապետում է հիպնոսի արվեստին, իր հայացքով կարող է գրավել մտերիմներին ու օտարներին: Մարդու աչքերին նայելով՝ նա միշտ մտածում է, թե ինչ է նա իրենից ուզում: Այս իմաստով Օձը մեծ մանիպուլյատոր է: Օձի մյուս հատկանիշը նորացվելու հետ է կապված: Ինչպես ինտենսիվ աճի ժամանակ փոխում է կաշին, այնպես էլ թուլության պահին թաքնվում է, որպեսզի նոր ուժով հարձակվի: Օձի անհատական գծերը Օձի տարում ծնված մարդը շարժուն խառնվածքով ու ուժեղ բնավորությամբ է օժտված, կարողանում է իրեն հանգիստ, հավասարակշռված ներկայացնել և տպավորություն է ստեղծվում, որ հենց նա է կառավարում իրավիճակը: Հենց միայն իր ներկայությամբ նա ազդեցություն է թողնում շրջապատողների վրա: Բայց նրբագեղության, հաճելի վարքի ու քաղցր խոսքերի ներքո սառնարյուն արարած է թաքնված, որը հաջողությամբ մանիպուլյացիայի է ենթարկում շրջապատին: Օձն իրեն չի ցուցադրում, նա դիտում է, թե շրջապատից ով է հարմար որսի համար: Նա մանրամասն մշակում է իր գործողությունները, կշռադատում է խոսքերը, ուշադիր վերլուծում է իրավիճակը և գտնում է այն, ինչ իրեն հետաքրքրում է: Ում վրա որ կանգ առնի նրա հայացքը, նրան էլ կհասնեն թունավոր ատամիկները: Օձի նշանի տակ ծնվածը սուր ու արագ միտք ունի: Նա աճպարարի է հիշեցնում, որը թևքի տակ է պահում վերջին ֆոկուսը: Եվ վերջապես, նա միլիոնավոր հնարքներ գիտի ջրից չորս դուրս գալու համար: Օգտագործելով անհրաժեշտ բառերը՝ նա միշտ կլուծի կոնֆլիկտային իրավիճակը, այդ պատճառով էլ շատ կողմնակիցներ ունի: Եթե Օձին հաջողվի իր ատամիկները խրել ինչ-որ մեկի մարմինը, նա երբեք չի թունավորի զոհին, նրան բավական է միայն ներծծել վերջինիս էներգիան: Ինչպես ճանաչել Օձին Օձի նշանի տակ ծնված մարդն առանձնանում է անթերի ոճով, էլեգանտությամբ ու հաճելի վարքով, ինչը չի կարող աննկատ մնալ: Նա կարողանում է համադրել տարբեր ոճերի հագուստը, և դա էլ, նրա խոհուն արտաքինի հետ համադրված, արտիստի, աճպարարի կամ փիլիսոփայի տպավորություն է ստեղծում: Շարժուձևի նրբագեղությունն ու խոսքի քաղցրությունն էլ ավարտին են հասցնում ստացված տպավորությունը: Օձը կարողանում է գնահատել շքեղությունն ու գումար չի խնայում իրեն դուր եկած իրը ձեռք բերելու համար: Իսկ նրա այս ողջ գրավչությունն ուղղված է սեփական փառասիրությունը թաքցնելուն և ուրիշներից օգուտ քաղելուն: Օձին ճանաչել կարելի է նաև նրա գործելաոճից. սկզբում նա դիտորդի դերում է, հետո մեկ ցատկով տիրում է որսին ու արագ թաքնվում՝ իր հետ վերցնելով զոհին: Դա է պատճառը, որ Օձն ամենայն նախանձախնդրությամբ պաշտպանում է իր ներքին աշխարհն ու Կապույտ Մորուքի նման ոչ մեկին իր գոտի չի թողնում: Բացասական կողմերը Օձի էությունը խորն է, խորհրդավոր ու բարդ: Նա իր գրավիչ արտաքինի տակ ավելի էգոիստական մտադրություններ է թաքցնում, քան կարելի է ենթադրել: Նա վստահող չէ ու պահում է ամենն, ինչ իրեն է պատկանում: Սիրո մեջ Օձը պաշարում է իր զուգընկերոջը, պատ է կառուցում նրա ու արտաքին աշխարհի միջև, ձգտում է մեկուսացնել նրան: Օձի նպատակը զոհին բռնելն ու տիրանալն է, սակայն զգացմունքները արտահայտելիս սառն է, իսկ վարքը հաշվարկված է: Օձն իր իշխանությունն է հաստատում, իսկ ինքն այդ նույն ժամանակ ոչ մեկին ու ոչնչի չի վստահում, նրա համար բարոյական արժեքներ չկան, նույնիսկ այնպիսիները, որոնք ուզում է ուրիշներին ներշնչել: Օրինակ՝ Օձը շատ խանդոտ է, բայց թույլ չի տալիս, որ իրեն խանդեն, առավել ևս հակված չէ ինչ-որ հարցում ենթարկվել իր զուգընկերոջը: Երբ Օձն ինչ-որ մեկի հետ հարաբերություններ է հաստատում, դա անում է միայն սեփական շահերից ելնելով: Այդ է պատճառը, որ այդքան դժվար է հավատալ նրան: Անձնական հետաքրքրությունները Օձի տարում ծնված մարդը սովորաբար շատ է հոգ տանում իր թողած տպավորության մասին: Դա ստիպում է նրան հետևել իրեն, դիետաներ պահել, լավ մարզավիճակում լինել և իհարկե, աշխատածի մեծ մասը ծախսել հագուստի ու աքսեսուարների վրա: Նրան դուր է գալիս ընտրյալ հասարակությունը, ժողովներն ու այն միջոցառումները, որտեղ նա կարող է ցույց տալ իրեն ու իր նրբագեղությունը: Իսկ ինչ վերաբերում է գործունեության ոլորտներին ու նախասիրություններին, ապա Օձը սիրում է երաժշտությունն ու արվեստը: Նա փորձում է բոլորին համոզել, որ կատարելապես տիրապետում է համապատասխան հմտություններին: Այս մարդը սիրում է քննարկել ուրիշներին, քննադատել նրանց, այսպես ասած՝ ուրիշի աչքի մեջ գերան փնտրել՝ դրա համար օգտագործելով վերլուծելու իր ունակությունը: Նա առանց մտածելու կխեղդի մրցակցին ինքը ջրից դուրս գալու համար: Ներքին կոնֆլիկտները Օձի առաքելությունը այս կյանքում կարմայի պարտքերը մարելն է: Նրա հետ կապված միշտ բումերանգի սկզբունքն է աշխատում. այն, ինչ նա ասում կամ անում է, վաղ թե ուշ վերադառնում են հենց իրեն: Եվ քանի որ կարմայի օրենքը Օձի դեպքում անվերադարձ է աշխատում, և բոլոր պարտքերը պետք է մարվեն, նրա կյանքը լի է լինում հաղթանակներով ու ողբերգություններով: Օձին վիճակված է մշտապես թաքցնել իր մեղավոր էությունը: Իսկ դա անել նրան ամեն անգամ չի հաջողվում, ամեն դեպքում ավելի քիչ, քան ինքը կուզենար: Եվ այստեղ էլ ի հայտ են գալիս նրա նենգությունը, թշնամությունը, եսասիրությունն ու գաղտնի մութ մտադրությունները: Օձի համար ամենից դժվարը սիրտը մեղմացնելը, զգացմունքների աշխարհ մտնելն ու հասարակ բաներով ուրախանալու ունակություն ձեռք բերելն է: Համատեղելիությունը Քանի որ Օձը ձգտում է իրեն վստահող ու ուրախ, հարուստ (ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր), մեծ էներգիայով օժտված մարդկանցով շրջապատել, ապա Ցուլն անկասկած նրա համար իդեալական ընկեր ու զուգընկեր կլինի: Օձը շատ լավ լեզու է գտնում նաև Աքաղաղի հետ, հատկապես՝ տնտեսագիտության մեջ ու բիզնեսի ոլորտում: Օձը խելացի է, իսկ Աքաղաղին դժվար չէ մանիպուլյացիայի ենթարկելը: Պետք է միայն հաբը ոսկեզօծել, և նա կուլ կտա դա: Օձի ու Վիշապի միջև էլ հնարավոր է մտերմություն, նրանք լավ կլրացնեն մեկը մյուսին: Օձը կհետևի Վիշապին՝ օգնելով նրան կյանքի կոչել իր մեծամասշտաբ պլանները: Առնետի հետ նույնիսկ համագործակցելիս պետք է հարգանք ցուցաբերել ու տարածություն պահպանել: Հարթ չեն դասավորվում հարաբերությունները Խոզի հետ: Ըստ երևույթին Խոզը չափազանց զգայուն է ու նկատում է, որ իրեն ուզում են մատների վրա խաղացնել: Այս երկուսի միջև անվստահության վիհ է: Օձի մյուս հակառակորդը Կապիկն է: Նրա անհանգիստ ուղեղն անսխալ կռահում է Օձի մտադրություններն ու խախտում վերջինիս հանգիստը: Նրանցից ոչ մեկը մյուսին չի վստահում: |
|