ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 632 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 27-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 05:11-ից՝ Կույսի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:45-ը, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, հակացուցված են սիրախաղերը: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 23:45-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն անհրաժեշտ է օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: Զբաղվեք ուժային ֆիզիկական վարժություններով, յոգայով:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Այսօր կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տխրել ու չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ, բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված, խամրած գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 632 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0