ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 514 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 24-ը կիսում են լուսնային 20-րդ և 21-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 18:58-ից՝ Առյուծի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:50-ը, անկեղծության ու բացահայտումների օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է տանը մնալը, կենցաղային գործերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները հպարտությունն ու մեծամտությունը կլինեն: Միս մի կերեք: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 19:50-ից, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, նպատակին հասնելու ճանապարհին համառ լինելու, հեղափոխական վերակառուցումների օր է: Հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ է տրվում մաքուր օդին ֆիզիկական վարժություններ անել:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 514 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0