ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 685 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 24-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 18:04-ից՝ Խոյի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:55-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, լավ կշռադատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու կարգապահությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել ձեր բոլոր նախաձեռնությունները: Ակտիվությունն այսօր պատժելի կլինի:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 14:55-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից, զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշաններ կլինեն պատուհաններն ու դռները բացող քամին: Վատ նշաններ կլինեն, եթե մարի կրակը, հրդեհներ, ծուխ ու այրվածքներ լինեն: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք շագանակագույնին, դեղինին: Վատը կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ ու առույգ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 685 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2