ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1226 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 23-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: 

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:22-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է սպառել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:22-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Հյուրասեր եղեք, նոր ծանոթություններ հաստատեք, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերեք, վիրահատություններ արեք: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Լավ նշանները կապված կլինեն էլեկտրականության, կայծակի հետ: Վատ նշաններ կլինեն անազատության, կախվածության զգացողությունները: Հագուստի մեջ խուսափեք խամրած երանգներից, դրանք դեպի իրենց կձգեն բացասականը: Մեկը մյուսին անցնող հյութեղ գույներ ընտրեք: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին: Կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1226 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8