Նոյեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 681 | 21:00 | |
Նոյեմբերի 16-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:43-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, շատ մի ծանրաբեռնվեք: Ռիսկային գործել էլ մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Հիվանդությունները կարող են երկար տևել, բայց հիվանդը կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:43-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրությունների մասնակցելը: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ, որը կզուգադրվի ներքին լրջության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք բարի նախաձեռնությունների նշաններ կլինեն: Լավ կլինի հենց առավոտվանից թռչունների երգ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վարդագույնն ու սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, հյուրասիրել, գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|