Նոյեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 750 | 21:00 | |
Նոյեմբերի 11-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 19:09-ից՝ Կշեռքի: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:51-ը, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, ռացիոնալ ու խելամիտ լինելու մասին մոռանալը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:51-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ ուժերը: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդու տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Սա շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգապահությանը: Սա ֆինանսական փաստաթղթերի մասին հոգ տանելու, քարի ու հողի հետ աշխատելու օր է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամներ բուժումը: Կարող եք նվերներ անել: Խորհուրդ չի տրվում մազերը կտրել: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ (դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը): Լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|