Նոյեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 858 | 21:00 | |
Նոյեմբերի 10-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 06:03-ից՝ Ջրհոսի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:34-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:34-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է արկածներ ունենալը: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, նվիրվածության, բարեգործության, երեխաների պաշտպանության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ շփման մեջ լինել ջրի հետ, մնալ տանը, երեխաների ու ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Կենդանական սնունդը հակացուցված է: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|