ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մի քանի փաստ ծիծաղի և լացի մասին
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2436 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ներկայացնում ենք մի քանի կարճ փաստ ծիծաղի և լացի մասին։

  • Մարդը միակ էակն է, որն իսկապես լաց է լինում:
  • «Արտասվող» կենդանիներն իրականում լաց չեն լինում: Նրանց աչքերում հայտնված արցունքները պարզապես անհրաժեշտ են աչքերը խոնավեցնելու և մաքրելու համար:
  • Մարդուն նույնպես հատուկ են այսպիսի արցունքները, սակայն նա, ի տարբերություն կենդանիների լալիս է նաև տխրությունից և ուրախությունից:
  • Պարզվել է, որ նորածինները սկզբում արցունքներով լաց չեն լինում և չեն ծիծաղում: Երեխան սկսում է հուզմունքից լաց լինել իր ծնվելուց 5-12 շաբաթ հետո: Նա ծիծաղել սկսում է ավելի ուշ՝ մոտավորապես 4-5 ամսեկան հասակում:
  • Հաշվել են, որ 6 տարեկան երեխան ժպտում ու ծիծաղում է օրաական շուրջ երեք հարյուր անգամ, և նրա ծիծաղն անհոգ ու լիաթոք է:
  • Ծիծաղը բուժիչ հատկություն ունի: Ծիծաղի 5 րոպեն հավասար է հանգստի 40 րոպեների կամ անտառում կարճատև զբոսանքի:
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2436 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/6