ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1124 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 31-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:37-ից՝ Կշեռքի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:23-ը, վատ նշաններին անհրաժեշտ է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի, իսկ նրա հետևանքները՝ սարսափելի: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 13:23-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խուսափեք սոված մնալուց:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, ամբոխի մեջ, տրվել ձանձրույթին, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ չեն լինի խամրած գույները: Նախընտրելի են արծաթագույնն ու մուգ կապույտը: Խուսափեք դեղին գամմայից: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական կերակուրներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1124 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2