Մայիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 763 | 21:00 | |
Մայիսի 28-ը համապատասխանում է լուսնային 17-րդ օրվան: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 05:23-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ գործ ունենալիս: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխը, մոխիրը: Օրվա գույներն են շագանակագույնն ու դեղինը: Լավը չի լինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և ողջ օրն առույգ լինեք: |
|