Մայիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 795 | 21:00 | |
Մայիսի 27-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:51-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու ինքնակատարելագործվել: Չափավոր է պետք լինել: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Անբարենպաստ է վիճելն ու չարանալը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 22:51-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի, էլեկտրականության, կայծակների հետ: Վատ նշաններ կլինեն անազատության, կախվածության զգացումները: Խուսափեք խամրած գույներից, նախապատվությունը տվեք վառ, հյութեղ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|