Մայիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 613 | 21:00 | |
Մայիսի 26-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 05:39-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:18-ը, մարմնային գայթակղությունների օր է: Պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, խուսափեք խնձոր ուտելուց: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 21:18-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու ինքնակատարելագործվել: Չափավոր է պետք լինել: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Անբարենպաստ է վիճելն ու չարանալը: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերն ու տերևները: Լավ նշաներ կլինեն տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների և բյուսերի հետ կապված երազները: |
|