Մայիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 759 | 21:00 | |
Մայիսի 23-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:24-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, բարեգործություն անելը, նվերներ տալը, այգում աշխատելը, շատ ջուր խմելը, ինքներդ ձեզ ուշադիր լինելը, ներողամիտ ու մարդասեր լինելը, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, շատ ջուր խմեք: Հյութեր էլ շատ խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 16:24-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, կերակուրներ պատրաստելու, տան համար իրեր կուտակելու, ձեռք բերելու և պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ կլինի, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցները կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրը, վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու կերակուրներ օգտագործեք, խուսափեք ալկոհոլից: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամիների հետ կապված հարցերը: Լավ է երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնեք: |
|