Մայիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | 21:00 | |
Մայիսի 21-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:25-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 13:25-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սպանելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների և գաղափարների, մտքերը մաքրելու, գիտակցելու, ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունն ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այդ թվերին հանդիպեք հեռախոսների, մեքենաների, տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|