Մայիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1086 | 21:00 | |
Մայիսի 16-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:10-ը, պետք է պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել: Այսօր մարդու մեջ արթնանում է արկածախնդրությունների, վեճերի հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրությամբ, կաթնամթերք շատ օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կքնելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 03:10-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործմանը կհանգեցնեն: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Խրախուսվում են հյուրասեր լինելը, զբոսանքները, ֆիզիկական վարժությունները: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց յասամանագույնը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական են: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|