ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 758 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 13-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:15-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 05:15-ից, ակտիվ պայքարի օր է: Մարդը, եթե բնույթով մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր ուշադիր է պետք լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, կտրվածքները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 758 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1