Մայիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 766 | 21:00 | |
Մայիսի 11-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 04:43-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 04:43-ից մինչև 21:59-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճամփան և աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա հնից, անպիտանից հրաժարվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Շան հաչոցն այսօր նշան կլինի, որ անցած ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարել պարտքերը, ուրախություն պատճառել մարդկանց: Ուտելիքը պետք է թեթև լինի, խուսափեք մսից ու կոշտ սննդից: Խուսափեք ագրեսիա ցուցաբերելուց, զգույշ եղեք հոտավետ նյութերի հետ աշխատելիս: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 21:59-ից և շարունակվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, արժե միայն ծրագրել դրանք: Ծրագրերը կարող են հաջողությամբ իրագործվել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդը զբաղվի ակտիվ գործունեությամբ: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան ձեռքից քշի-տանի, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ, աչքի չընկնող գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ կլինի շատ երազներ տեսնելը: |
|