Մատների խալերի նշանակությունը
| |
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 4657 | 15:00 | |
Խալ աջ ցուցամատին: Տղամարդկանց համար այն կանխորոշում է հաճելի կյանք, հարստություն ու հանգիստ ծերություն, իսկ կանանց համար՝ բարձր դիրք հասարակության մեջ, երջանկություն ընտանեկան կյանքում: Խալ ձախ ցուցամատին: Տղամարդկանց մոտ այն ցույց է տալիս խիստ բնավորություն, դեպի նպատակն անշեղորեն գնալու ունակություն, որոշակի ագրեսիվություն ինչպես գործնական հարցերում, այնպես էլ մտերիմների հետ հարաբերություններում: Իսկ կանանց մոտ այն նշանակում է հանգիստ բնավորություն, հաճախ այս կանայք կրոնի հանդեպ հակվածություն ունեն, երբեմն ծույլ են: Խալ աջ բութ մատին: Տղամարդկանց մոտ այն հասարակության մեջ բարձր դիրքի, հեղինակության, ամուր ընտանեկան կապեր ու հաջող ամուսնություն է կանխորոշում: Իսկ նման խալ ունեցող կանայք անհանգիստ ու անկայուն բնավորություն ունեն, հակված են սկանդալների, հաճախ չստացված անձնական կյանք են ունենում: Խալ ձախ բութ մատին: Տղամարդկանց համար սա չարագուշակ նշան է: Կարող է կապված լինել ընտանիքում ու գործնական դաշտում անհաջողությունների ու տհաճությունների շղթայի հետ, որոնք նրանք պետք է հաղթահարեն: Կանանց համար այս նշանը, հակառակը. շատ հաջող է. լավ ամուսնություն ու ամուր ընտանիք, կայուն հասարակական դիրք ու նյութական վիճակ, հաջողություններ ու նույնիսկ հանրաճանաչություն: Խալ ձախ մատնեմատին: Տղամարդկանց այն ցույց է տալիս ոչ այնքան հեշտ դասավորվող կյանք, խնդիրներ ընտանիքում, երբեմն՝ ալկոհոլը չարաշահելու հակվածություն: Կանանց մոտ այսպիսի նշանը լրիվ հակառակ նշանակություն ունի՝ հարգանք շրջապատի կողմից, հանգստություն ու երջանկություն ընտանեկան կյանքում, նյութական խնդիրների բացակայություն: Խալ աջ մատնեմատին: Ե′վ կանանց, և′ տղամարդկանց մոտ այն նույն բացատրությունն ունի, ինչ ձախ մատնեմատի խալը: Խալ աջ ճկույթին: Տղամարդկանց համար սա կայուն ֆինանսական, ընտանեկան ու հասարակական դիրքի, միևնույն ժամանակ ռիսկի, սիրային արկածների հանդեպ հակվածության նշան է: Կանանց մոտ սա բնավորության անկայունության, հուզականության, զգացմունքայնության, միևնույն ժամանակ ոչ այնքան հաջող ամուսնության ու լավ նյութական դիրքի նշան է: Խալ ձախ ճկույթին: Տղամարդկանց մոտ սա գործնական կյանքում անհաջողությունների նշան կարող է լինել, հաճախ մի քանի ամուսնություն է կանխորոշում, իսկ կյանքի հանդեպ ոչ պրակտիկ հայացքը խանգարում է նյութական բարեկեցության ու հասարակության մեջ արժանի դիրքի հասնելուն: Կանանց մոտ այս խալը խորհրդանշում է երջանկություն ու հաջողություններ ցանկացած ձեռնարկման մեջ, հանգիստ ու ապահով ծերություն: Խալ աջ միջնամատին: Ե′վ կանանց, և′ տղամարդկանց մոտ այսպիսի խալը վկայում է այն մասին, որ նրանք մշտապես ձգտում են ուշադրության կենտրոնում լինել, տաղանդավոր են, չեն կարող ապրել առանց ուշադրության: Նրանք նաև արդարամիտ են, անկեղծ, սակայն կարող են իշխող լինել: Խալ ձախ միջնամատին: Ձախ միջնամատին խալը ցույց է տալիս, որ տվյալ մարդն օժտված է տաղանդով. կարող է լավ նկարել, երգել կամ երաժշտություն գրել: Նրանք ձգտում են ուշադրություն գրավել իրենց ունակություններով, սակայն ոչ միշտ են հաջողության հասնում այդ գործում, հաճախ նրանց մոտ ստեղծագործելու ձիրքը միայն որպես հոբբի էլ մնում է: Այսպիսի մարդիկ նաև կարողանում են ուշադրություն գրավել իրենց վրա, հազվադեպ են միայնակ մնում: |
|