ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 677 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 9-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 10:40-ից՝ Ջրհոսի: 

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:15-ը, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 06:15-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ճանապարհով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա բարդ օր է: Ուշադիր պետք է լինեք ինքներդ ձեզ ու ձեր շրջապատող աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի՝ ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում պրովոկացիաներին զոհ գնալ: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, կտրվածքները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներ են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Ուտելիս չափավոր եղեք, օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղը կլինի: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 677 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2