Մարտի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 842 | 21:00 | |
Մարտի 6-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:08-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Կարող եք ձեզ մի փոքր շատակերություն թույլ տալ: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:08-ից, պետք է պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել: Այսօր մարդու մեջ արթնանում է կռիվների և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը, փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե բնական աղետն ինչ-որ բան ոչնչացնի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից և արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք: |
|