Մարտի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 808 | 21:00 | |
Մարտի 3-ը համապատասխանում է լուսնային 20-րդ օրվան: Լուսնային 20-րդ օրը անկեղծության, բացահայտումների, պարտքերից ազատվելու, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինելը տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունն ու հպարտությունը: Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել տեսողությունը: Խուսափեք միս ուտելուց: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների և դատական որոշումների համար: Սա առողջությունն ամրապնդելու և բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք մուգ, խիստ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: |
|