Մարտի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1368 | 21:00 | |
Մարտի 30-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 04:45-ից՝ Ջրհոսի: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:33-ը, արժե ճնշել ձեր միջի վախը: Չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սեռական կապերից ու սիրախաղերից, որոնք կարող են ուժասպառ անել: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մաքրություն անելով: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթնամքերքին: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրներն ու հիվանդությունները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:33-ից, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու ժամանակն է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու այգում աշխատելը: Անբարենպաստ է զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային վարժություններն ու յոգան: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության ու մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում դեղեր ընդունել: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին ու քաղցր հյութերին: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնել, երազում լողալ, կենդանի ձկներ, սնկեր ու պտուղներ տեսնել: Վատ նշան է երազում կրակ տեսնելը: |
|