Մարտի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1011 | 21:00 | |
Մարտի 2-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 23:38-ից՝ Կարիճի: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:34-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 22:34-ից, անկեղծության, բացահայտումների, պարտքերից ազատվելու, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինելը տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունն ու հպարտությունը: Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել տեսողությունը: Խուսափեք միս ուտելուց: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Զգույշ եղեք խոսելիս: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքել էլ այսօր խորհուրդ չի տրվում: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի տակ: |
|