ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1304 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 26-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: 

Լուսնային 19-րդ օրը բաժին է ընկնում գիշերային ժամերին՝ 00:00-ից 00:51-ը:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 00:51-ից, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, պարտքերից ազատվելու, լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Դիետա սկսելու համար լավագույն օրն է: Խուսափեք միս ուտելուց ու մի ծանրաբեռնեք տեսողությունը: 



Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ներդաշնակության ու բուժման, ներքին հավատը վերականգնելու, կոմպլեքսները հաղթելու, կերպափոխման, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու սեփական առողջությամբ: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1304 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4