Լուսնային

Մարտի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մարտի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը




Մարտի 24-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:33-ը, պասիվ օր է: Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ուղուց: Անհրաժեշտ է պայքարել վատ ու վտանգավոր մտքերի դեմ, իրատես լինել ու հրաժարվել պատրանքներից և ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է շատ ծխելն ու հարբեցողությամբ տարվելը, մարդկանց պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 23:33-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ թակարդն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել, բանակցություններ վարել: Հոգեպես անկայուն մարդկանց համար կրիտիկական օր է:



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Կրիտիկական օր է, բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական շխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամու դեմ հաղթանակ է նշանակում: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: