ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 814 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 19-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 02:47-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:46-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքն ամբողջովին պարզ կամ լրիվ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 08:46-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 814 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/14