ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 12-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:22-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է պահպանել բարձր տրամադրությունը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:22-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Մի կողմ վանեք կպչուն մարդկանց և կպչուն մտքերը: Խուսափեք մութ տեղերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, ֆիզիկական աշխատանք կատարեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ կերակուրներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3