ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Լքված քաղաքներ. Պրիպյած, Ուկրաինա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 439 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ուկրաինական Պրիպյած քաղաքը ասոցացվում է վերջին տասնամյակներում աշխարհում տեղի ունեցած ամենալուրջ աղետներից մեկի՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետ։ Հենց նրա շինարարությունն է առիթ հանդիսացել նոր բնավայր կառուցելու համար, իսկ քաղաքի կարգավիճակ Պրիպյածը ձեռք է բերել 1979 թվականին։ Դրանից յոթ տարի անց քաղաքի բնակչությունը՝ 47․000 մարդ, շտապ տարհանվել են։ Քաղաքն ամբողջությամբ դատարկվել է պայթյունի հաջորդ օրը՝ 1986 թվականի ապրիլի 28-ին։

Դատարկված քաղաքը տեղավորված է նույնանուն գետի ափին։ Այսօր նրա տարածքը ու շրջակայքը գերվտանգավոր գոտի են համարվում։ Լքված քաղաքի այցելուների համար հիմա ամենամեծ վտանգը ռադիոակտիվ փոշին է, որը պարուրել է քաղաքը կազմող բոլոր էլեմենտները՝ ծառերը, հողը, տները։

Զբոսաշրջիկներին այս վայրերը գրավում է լքված շինություններով զբոսնելու հնարավորությունը։ Մարդիկ իրենց տներն այնքան շտապ են լքել, որ շատ տների ներսում մեծ քանակի իրեր են մնացել։

Հետաքրքիր է, որ շատ տարիներ անց անգամ Պրիպյածը պահպանել է քաղաքի կարգավիճակը՝ չնայած նրան, որ այստեղ վաղուց արդեն մարդիկ չեն բնակվում։ Ամեն տարի մարդիկ, ովքեր մինչև վթարն ապրում էին Պրիպյածում, գալիս են դատարկված քաղաք՝ սարսափելի աղետը վերապրած հարևաններին ու ընկերներին տեսնելու համար։ Ավանդաբար «հանդիպումների շրջանը» լինում է մայիսի սկզբին՝ տարվա մեջ մի քանի օր։ Այդ ժամանակ միայն քաղաքը նորից կենդանանում է, փողոցներում մարդկանց ու մեքենաների ձայներ են լսվում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Լքված քաղաքներ. Պրիպյած, Ուկրաինա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Լքված քաղաքներ, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0