ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Լքված քաղաքներ․ Կրակո, Իտալիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 384 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ճանապարհորդների համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում դատարկված հին քաղաքները՝ յուրատեսակ պատմական հուշարձանները, որոնք ուսումնասիրելը աննկարագրելի հետաքրքիր է։ Պատմական վայրերով զբոսանքների սիրահարները պետք է այցելեն իտալական Կրակո քաղաքը, որը հիմնադրվել է ավելի քան 1000 տարի առաջ։ Երկար դարեր տեղի բնակիչների գոյատևման գլխավոր միջոցը գյուղատնտեսությունն է եղել։ 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքում հողներն այպես են սպառվել, որ ագրարային ճգնաժամն անխուսափելի է դարձել։ Տեղացիների մեծ մասը ստիպված են եղել լքել իրենց տները՝ ապրելու համար ավելի նպաստավոր պայմաններ գտնելու հույսով։

19-րդ դարի կեսին Կրակոյում 2000 մարդ էր ապրում։ 50 տարվա ընթացքում այդ թիվը կրճատվում է երկու անգամ։ Քաղաքացիների այն հատվածը, ովքեր սոված մնալուց չեն վախեցել, լքել են իրենց տները երկրաշարժների պատճառով։ Անցյալ դարի 60-ական թվականներին քաղաքն ամբողջությամբ դատարկվում է։ Նոր քաղաքը հիմնադրվում է նրանից ոչ հեռու՝ Կրակոյի Հովիտ խորհրդանշական անվանումով։

Չնայած նրան, որ փոքրիկ միջնադարյան այս քաղաքը այսօր «անբնակ» է, դատարկված փողոցներով զբոսնել ձեզ հազիվ թե հաջողվի։ Կրակոն չի դադարում գրավել զբոսաշրջիկներին, լրագրողներին ու լուսանկարիչներին։ Ամեն օր քաղաքի ավերակները դիտելու են գալիս մեծաքանակ մարդիկ։ Օրինապաշտ զբոսաշրջիկներին այս փաստը կարող է զարմանալի թվալ, քանի որ քաղաքի մուտքի մոտ ցուցապաստառներ են, որոնք արգելում են մոտենալ ավերակներին։ Քաղաքը մեծ ժայռի վրա է տեղավորված, և դրա շնորհիվ այցելուները հնարավորություն ունեն տեսնել ոչ միայն պատմական հուշարձանները, այլ նաև վերևից հմայվել գեղեցիկ տեսարանով։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Լքված քաղաքներ, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0