Կզակի և հոնքերի համադրությունը և բնավորությունը
| |
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 2553 | 15:00 | |
Դեմքի հատվածների միջև հարաբերակցությունը կարևոր դեր է խաղում ֆիզիոգնոմիկայում: Այսպես, դեմքի վերին հատվածը պատասխանատու է մեր մտքերի ու խոսքերի համար, իսկ ստորին հատվածը՝ մեր արարքների համար: Այդ պատճառով էլ հոնքերը ցույց են տալիս, թե ինչ ենք մենք մտածում կամ ասում, իսկ կզակը` թե այդ մտքերի վրա հիմնվելով ինչպես ենք գործում: Կլոր կզակ, կամարաձև հոնքեր
Ձեր կամարաձև հոնքերը ցույց են տալիս, որ մշտապես մտածում եք մարդկանց մասին, իսկ կլոր կզակը նրանց օգնելու ձեր պատրաստակամության մասին է վկայում: Դուք ջերմ ու բարի էություն ունեք: Առատաձեռն եք, հոգատար, կարեկից: Դուք իսկապես «մարդասեր մարդ» եք: Կլոր կզակ, ուղիղ հոնքեր
Ձեր ուղիղ հոնքերը ցույց են տալիս գաղափարներին ու իդեալներին հոգեբանական կենտրոնացվածությունը, իսկ կլոր կզակը վկայում է, որ աչքից բաց չեք թողնում նաև մարդկանց զգացմունքներն ու ցանկությունները: Կլոր կզակ, կոտրված հոնքեր
Ձեր կոտրված հոնքերը խոսում է այն մասին, որ սիրում եք ամեն ինչ հսկողության տակ պահել, իսկ կլոր կզակը վկայում է, որ ձեզ հետաքրքրում է ոչ թե մարդկանց նկատմամբ իշխանություն ունենալը, այլ համոզմունքը՝ «եթե ուզում ես անել ինչպես պետք է, լավ է ինքդ անես դա»: Դուք միշտ ներդաշնակ արդյունքների եք ձգտում: Ուղղանկյունաձև կզակ, կլոր հոնքեր
Հոնքերի ու կզակի այս համադրությունը վկայում է, որ երբ պետք է գործ անել, առաջին պլան են մղվում ոչ թե մարդկանց հետաքրքրությունները, այլ գաղափարները, որոնք էլ ձեր կարծիքով կարող են լուծել խնդիրը: Ուղղանկյունաձև կզակ, ուղիղ հոնքեր
Ուղղանկյունաձև կզակ, ջարդված հոնքեր
Հոնքերի նման ձևը ցույց է տալիս, որ սկզբում դուք մանրամասն պլանավորում, ապա առանց հապաղելու անցնում եք գաղափարների իրագործմանը՝ առանց հաշվի առնելու մարդկանց զգացմունքները ու հաճախ նույնիսկ վախեցնելով նրանց: Դուք հրաշալի զորահրամանատար կամ տնօրենների խորհրդի անդամ կարող էիք լինել:
Սուր կզակ, ջարդված հոնքեր
Սուր կզակ, ուղիղ հոնքեր
Հոնքերի ու կզակի այսպիսի համադրությունը ցույց է տալիս, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում են գաղափարներն ու նպատակները, այլ ոչ մարդկանց հետաքրքրությունները: Դուք անկոտրում եք ու պատասխանատու սեփական նպատակներին հասնելու հարցում, գտնում եք, որ գործը ավելի կարևոր է անձնական հետաքրքրություններից:
Սուր կզակ, ջարդված հոնքեր
|
|